Գլխավոր էջ
Շաբաթվա հոդված

Վանդենբերգի տիեզերական ուժերի բազա (VBG (IATA), KVBG (ԻԿԱՕ), VBG (FAA)), նախկին Վանդենբերգի ռազմաօդային բազա, ԱՄՆ տիեզերական ուժերի բազա Սանտա Բարբարա շրջանում (Կալիֆոռնիա): Հիմնադրվել է 1941 թվականին և տիեզերանավեր է արձակում ԱՄՆ-ի Արևմտյան տիեզերակայանից, ինչպես նաև իրականացնում է հրթիռների փորձարկումներ: Տիեզերական ապարատների մեկնարկի հիմնական հարթակ է ծառայում ԱՄՆ տիեզերական ուժերի «Դելտա 30» կազմավորումը, որը համազոր է ԱՄՆ Ռազմաօդային ուժերի ավիաբազայի տիեզերական թևին: Վանդենբերգի տիեզերական ուժերի բազան նաև իրականացնում է քաղաքացիական և կոմերցիոն տիեզերական կազմակերպությունների, ինչպիսիք են NASA-ն և SpaceX-ը, տիեզերական մեկնարկներ:
2023 թվականի դեկտեմբերի 1-ին, Երևանի ժամանակով 22։18-ին Վանդենբերգի ռազմաօդային բազայից SpaceX ընկերության Falcon 9 տանող հրթիռով երկրաշուրջ ուղեծիր է արձակվել Հայաստանում ստեղծված առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Կուբսատ ձևաչափի այս արբանյակն իր առաքելությունն ավարտել է 2025 թվականի ապրիլի 26-ին։
1941 թվականին, նախքան Միացյալ Նահանգների ներգրավվելը Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ, Միացյալ Նահանգների բանակը սկսել է երկրում հողեր ձեռք բերել՝ հետևակային և զրահատանկային ուժերի մարզման համար։ Այս տարածքները պետք է բազմազան լինեին՝ համապատասխան մարզումներն ապահովելու համար։ 1941 թվականի մարտին ԱՄՆ բանակը Կալիֆոռնիայի կենտրոնական ափի երկայնքով՝ Լոմպոկ և Սանտա Մարիա քաղաքների միջև, նշել է մոտավորապես 35,000 հա բաց ագարակային հողերը։ Իր հարթ սարահարթով, շրջակա բլուրներով, բազմաթիվ կիրճերով և բնակեցված տարածքներից համեմատաբար հեռու գտնվելու շնորհիվ, բանակը համոզված էր, որ Գավիոտայի ��փի այս հատվածը իդեալական վայր է մարզումների համար։ Կառավարությունը գնել է հողերի մեծ մասը։ Որոշ փոքր հողամասեր ձեռք են բերվել կամ վարձակալության, լիցենզիայի կամ հողային սերվիտուտի՝ սահմանափակ օգտագործման միջոցով։ Հողը նախկինում վեց ագարակների մաս է կազմել՝ Կասմալիա, Գվադալուպե, Միշն դե լա Պուրիսիմա, Ռանչո Լոմպոկ և Ռանչո Տոդոս Սանտոս ի Սան Անտոնիո, և Խեսուս Մարիա։
Ռազմական ճամբարի շինարարությունը սկսվել է 1941 թվականի սեպտեմբերին։ Չնայած անավարտ լինելուն, ճամբարը գործարկվել է հոկտեմբերի 5-ին և անվանվել է Քեմփ Քուք՝ ի պատիվ հեծելազորային սպա Ֆիլիպ Սուրբ Ջորջ Քուքի (1809-1895), որի կարիերան ընդգրկում է ԱՄՆ-ի Մեքսիկական պատերազմը, Հնդկացիական պատերազմները և Քաղաքացիական պատերազմը։
Զորքերի պատրաստությունը չէր կարող սպասել շինարարության ավարտին։ ԱՄՆ 5-րդ զրահատանկային դիվիզիան առաջինն է ժամանել է այդտեղ 1942 թվականի փետրվար և մարտ ամիսներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում Քեմփ Քուք ճամբարում իրականացվել են բազմաթիվ զրահատանկային և հետևակային դիվիզիաների վարժանքներ՝ նախքան դրանց արտասահմանում տեղակայելը։ Բացի այդ, Քուքում մարզվել են հակաօդային հրետանային, մարտական ինժեներական, հրետանային և հոսպիտալային ստորաբաժանումներ։ Ընդհանուր առմամբ, ճամբարով անցել է ԱՄՆ զորքերի ավելի քան 400 խումբ։ Ավելին⇒
Նորություններ
Շարունակվող իրադարձություններ՝ Իսրայելա-ամերիկյան հարվածներ Իրանին (2026) • Իրանի բողոքի ցույցեր • Ռուսաստանի ներխուժում Ուկրաինա


- փետրվարի 28-ին Իսրայելի պաշտպանության ուժերը և Միացյալ Նահանգները հարձակում են սկսել Իրանի վրա, որի հետևանքով զոհվել են երկրի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին (լուսանկարում), բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
- փետրվարի 23-ին Ռոբ Ջեթենը (լուսանկարում) դարձել է Նիդերլանդների պատմության ամենաերիտասարդ վարչապետը։
- փետրվարի 22-ին մեքսիկական բանակը իրագործել է «Խալիսկո գործողությունը» որի ընթացքում սպանվել է «Խալիսկո Նոր սերունդ» կարտելի առաջնորդ Նեմեսիո Օսեգերա Սերվանտեսը։ Գործողությունը բախումներ է առաջացրել, որոնց արդյունքում Խալիսկո նահանգում և Մեքսիկայի մնացած մասերում տեղի են ունեցել կրակոցներ և պայթյուններ։
- փետրվարի 21-ից սրվել է Աֆղանստանի և Պակիստանի միջև տարիներ շարունակվող ռազմական հակամարտությունը, քանի որ երկրները փոխադարձ հարվածներ են հասցնում մերձսահմանային շրջաններին։
- փետրվարի 17-ին Պերուի նախագահ Խոսե Խերին պաշտոնազրկվել է նրա դեմ սկսված հետաքննության պատճառով՝ ապօրինի հարստացման և ազդեցության չարաշահման մեղադրանքների հետաքննության ֆոնին։ Նա դարձել է վերջին վեց տարվա ընթացքում պաշտոնից հեռացված Պերուի չորրորդ ղեկավարը։
- փետրվարի 10-ին Կանադայի Բրիտանական Կոլումբիա նահանգի Թամբլեր Ռիջ քաղաքի բնակելի տանը և դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել է ինը մարդ։
- փետրվարի 6-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադի շիա մզկիթում տեղի է ունեցել ահաբեկչական գործողություն, ինչի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 161-ը վիրավորվել է:
- փետրվարի 3-ին Լիբիայի Էզ-Զինտան քաղաքում գտնվող իր նստավայրում սպանվել է երկրի նախկին առաջնորդ Մուամմար ալ-Կադդաֆիի որդին՝ քաղաքական գործիչ, փիլիսոփայության դոկտոր Սեյֆ ալ-Իսլամը։
Վերջերս մահացածներ՝ Օլգա Գաբայան • Ռոբերտ Դյուվալ • Քեթրին Օ’Հարա
Գիտե՞ք, որ․․․


- ․․․մ.թ.ա. 3-րդ դարում Ալեքսանդրիայի գրադարանում հույն բանաստեղծ Կալիմաքոսը ստեղծագործությունները բաժանել է վեց ժանրերի և պիտակել դրանք (նկարում)։
- ․․․իսպանական ֆուտբոլային մրցաշարում հաղթողներին շնորհվում է «վարունգ»։
- ․․․առաջին հաջող կեսարյան հատումը ավելի քան 500 տարի առաջ կատարել է այս խոզաբույծը։
- ․․․պրակտիկանտին մոլորեցնելու նպատակով երկու փաստաբաններ Պորտուգալերեն Վիքիպեդիայում ստեղծել են հոդված հորինված անձի մասին (նկարում):
- ․․․կա այդպիսի օր, երբ Ավստրալիայում շատ տնային տնտեսություններ բացում են իրենց դռները հանրության առջև։
- ․․․Վանուատուի կղզիներում գոյություն ունի Ջոն Ֆրումի պաշտամունք, որը ներկայացված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ամերիկացի զինվոր։
Ներկայացում
Վիքիպեդիան առցանց, բազմալեզու, խմբային հանրագիտարանային նախագիծ է, որն աշխատում է վիքի ձևաչափով։ Նախագիծը նպատակ ունի տրամադրել ազատ, հավաստի և ստուգելի բովանդակություն, որը յուրաքանչյուրը կարող է փոփոխել և բարելավել։
Վիքիպեդիան առաջնորդվում է հիմնարար սկզբունքներով, իսկ բովանդակությունը հրապարակվում է Creative Commons BY-SA արտոնագրի ներքո։ Այն կարելի է պատճենել և օգտագործել՝ պահպանելով սույն արտոնագրի պայմանները։ Վիքիպեդիայում ողջ տեղեկատվությունը ներկայացված է ազատ, առանց գովազդի և իր օգտագործողների անձնական տվյալների օգտագործման։
Վիքիպեդիայի հոդվածների հեղինակները կամավորներն են։ Նրանք կոորդինացնում են իրենց ջանքերը համաձայն համայնքում ընդունված կանոնների և ուղեցույցների ու առանց առաջնորդների։
| Այս պահին Հայերեն Վիքիպեդիայում կա՝ | |
| 324 709 հոդված |
900 ակտիվ խմբագիր |
Համագործակցություն
Վիքիպեդիան հանրագիտարան է, որն ստեղծվել և զարգանում է քեզ նման այցելուների կողմից։ Այստեղ գործում է «մեկը բոլորի համար, բոլորը՝ մեկի համար» սկզբունքը։
Առաջին անգա՞մ ես փորձում. օգտվի՛ր օգնության դասընթացից։ Չգիտես՝ ինչի՞ց սկսել. ահա մի քանի խորհուրդ։
Մասնակցի՛ր այս ամիս կազմակերպվող նախագծերին։



- Վիքին սիրում է ֆոլկլոր
- Թափոնների կառավարում
- Կանանց միամսյակ 2026
- Համագործակցություն Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի հետ
- Համագործակցություն ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ
- Հոդվածներ «Գյուղատնտեսական հանրագիտարանից»
- «Վիքիպեդիա» կրթական ծրագիր
- Բժշկական կարևորագույն հոդվածներ
Այս օրը պատմության մեջ

- 1193 թ. - մահացել է Սալահ ադ Դինը, քուրդ նշանավոր սուլթան (ծնվ. 1137 թ.)։
- 1791 թ. - Վերմոնտը դարձավ ԱՄՆ-ի 14-րդ նահանգը։
- 1878 թ. - ծնվել է Ալեքսանդր Թամանյանը, հայ նշանավոր ճարտարապետ, ակադեմիկոս (մահ. 1936 թ.)։
- 1941 թ. - ծնվել է Բաբկեն Հարությունյանը, հայ պատմաաշխարհագրագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (մահ. 2013 թ.)։
- 1975 թ. - Եղիսաբեթ II թագուհին Չարլի Չապլինին շնորհեց ասպետի կոչում։
- 2004 թ. - Լոնդոնում ՖԻՖԱ-ն իր 100-ամյակին նվիրված հրապարակեց ֆուտբոլի արքա Պելեի կողմից կազմված 125 մեծագույն ֆուտբոլիստների ցանկը՝ ՖԻՖԱ 100-ը։
- 2008 թ. - հայազգի բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը առաջին անգամ պաշտպանեց աշխարհի չեմպիոնի իր տիտղոսը հաղթելով Շենան Թեյլորին։
- 2008 թ. - Մարտակերտում հայ և ադրբեջանական զինված ուժերի միջև տեղի ունեցան ռազմական ընդհարումներ։
- 2011 թ. - մահացել է Ալենուշ Տերյանը, հայազգի գիտնական, Իրանի առաջին կին-պրոֆեսորը և առաջին արևային աստղադիտարանի և հեռադիտակի հիմնադիրը Իրանի աստղագիտության պատմության մեջ (ծնվ. 1920 թ.)։
Օրվա պատկեր

