Arkane Studios
Arkane Studios | |
|---|---|
| Տեսակ | տեսախաղեր մշակող |
| Հիմնադրված է | 1999 |
| Հիմնադիր | Ռաֆայել Կոլանտոնիո |
| Վայր | Լիոն, Ֆրանսիա |
| Երկիր | |
| Արդյունաբերություն | Q112165938?[1] |
| Մայր ընկերություն | ZeniMax Media? և Xbox? |
| Սեփականատեր | Xbox? |
| Կայք | arkane-studios.com |
Arkane Studios, ֆրանսիական ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ, հիմնադրվել է 1999 թվականին։ Ընկերության գլխավոր գրասենյակը տեղակայված է Լիոն քաղաքում, իսկ 2006 թվականի ամռանը ընկերությունը բացեց մասանճյուղ Օստին քաղաքում (ԱՄՆ)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության հիմնադիրը ծրագրավորող Ռաֆայել Կոլանտոնին է։ Իր կարիերան Կոլանտոնին սկսել է Electronic Arts-ի ֆրանսիական մասնաճյուղում։ 1990-ական թվականներին նա հեռացավ EA-ից և հիմնեց սեփական ստուդիան։
Ընկերության առաջին խաղը թողարկվեց 2002 թվականին, այն կրում էր Arx Fatalis անվանումը և մշակված էր ընկերության սեփական խաղային շարժիչի հիման վրա[2]։ Arkane Studios-ը չկարողացավ հեշությամբ գտնել հրատարակիչ։ Arx Fatalis խաղը խաղացողների և քննադատների կողմից արժանացավ դրական արձագանքների, ինչն էլ հնարավորություն տվեց Arkane Studios-ին շարունակել աշխատանքները։
Ավելի մեծ հայտնիություն ստացավ ընկերության երկրորդ նախագիծը Dark Messiah of Might and Magic, որը պատվիրել էր Ubisoft ընկերությունը։ Խաղի թողարկումից հետո Կոլանտոնին տեղափոխվեց ԱՄՆ և այնտեղ հիմնադրեց ընկերության մասնաճյուղը։
2006 թվականի դեկտեմբերին ընկերությունը ցուցադրեց The Crossing խաղը, որի մշակումը ֆինանսական խնդիրների պատճառով կասեցվեց 2009 թվականին[3]։
2010 թվականին ընկերությունը գնվեց ZeniMax Media-ի կողմից, որը Bethesda Softworks և id Software տերն էր։ Կոլանտոնին հայտարարեց, որ Bethesda և Arkane Studios ընկերությունները իրար նման են, հաշվի առնելով Arx Fatalis և The Elder Scrolls խաղերը[4][5]։
2011 թվականի հուլիսին ստուդիան ցուցադրեց իր նոր նախագիծը՝ Dishonored-ը, որը թողարկվեց 2012 թվականի հոկտեմբերի 9-ին[6]։ Խաղը գրանցեց մեծ հաջողությունները ինչն էլ ոգևորեց Arkane Studios-ին խաղի շարունակության մշակման հարցում։ Dishonored 2 խաղը թողարկվեց 2016 թվականի նոյեմբերին, և նույնպես ստացավ դրական արձագանքներ։ Միարժամանակ ընկերությունը աշխատում էր Prey խաղի վերաթողարկման վրա։ Այսպիսով խաղը թողարկվեց 2017 թվականի մայիսին։
Խաղերի ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Անվանում | Պլատֆորմ | Ծանոթ․ | Մշակող | Հրատարակչություն |
|---|---|---|---|---|---|
| 2002 | Arx Fatalis | Windows, Xbox | JoWooD Entertainment | ||
| 2006 | Dark Messiah of Might and Magic | Windows | Ubisoft | ||
| 2008 | Dark Messiah of Might and Magic: Elements | Xbox 360 | |||
| 2012 | Dishonored | Windows, PlayStation 3, Xbox 360, PlayStation 4, Xbox One | Bethesda Softworks | ||
| 2016 | Dishonored 2 | Windows, PlayStation 4, Xbox One | |||
| 2017 | Prey | Windows, PlayStation 4, Xbox One | |||
| Dishonored: Death of the Outsider | Windows, PlayStation 4, Xbox One | ||||
| 2019 | Wolfenstein: Youngblood | Windows, PlayStation 4, Xbox One, Nintendo Switch | |||
| Wolfenstein: Cyberpilot | Windows (HTC Vive, Oculus Rift), PlayStation 4 (PlayStation VR) | ||||
| 2021 | Deathloop | Windows, PlayStation 5, Xbox Series X/S | [7] | ||
| 2023 | Redfall | Windows, Xbox Series X/S |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ SIRENE (ֆր.)
- ↑ «Arx Fatalis Interview» (անգլերեն). Gamershell.com. 2002-09. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Arkane and Valve's 'The Crossing' on Hold» (անգլերեն). Shacknews. 2009 թ․ մայիսի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Zenimax Media Acquires Arkane Studios» (անգլերեն). ZeniMax Media Press Release. 2010 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «THE MIRROR MEN OF ARKANE, by Russ Pitts». Polygon.com. 2012 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
- ↑ «Dishonored - новая игра от Arkane Studios» (ռուսերեն). GameTech. 2011 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2011 թ․ հուլիսի 8-ին.
- ↑ «Bethesda's Deathloop and Ghostwire: Tokyo both launch exclusively on PC and PS5». PCGamesN (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 11-ին.